ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ տարածաշրջանային կոնֆերանսի բացումը Երևանում

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ տարածաշրջանային կոնֆերանսի բացումը Երևանում
11.09.2014 | 16:55

Այս տարի Հայաստանի և Իրանի ու Վրաստանի և Ադրբեջանի սահմաններին զգալի քանակությամբ հերոինի առգրավումներով պայմանավորված՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի և Վրաստանի համագործակցությամբ կազմակերպել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ տարածաշրջանային երկու կոնֆերանսներ: Առաջին կոնֆերանսը կկայանա սեպտեմբերի 11-ին և 12-ին Երևանում, և երկրորդ կոնֆերանսը՝ սեպտեմբերի 15-ին և 16-ին Թբիլիսիում: Սույն կոնֆերանսների նպատակն է աջակցել և նպաստել թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների դեմ պայքարին ուղղված ջանքերի ընդլայմանը՝ բարձրացնելով քննիչների, դատախազների և դատավորների հետաքննելու, հետապնդելու և քննության առնելու մասնագիտական ունակություններն այդ հանցավոր կազմակերպություններին առնչվող գործերով:
Հայաստանի համար սույն հիմնահարցի կարևորությամբ պայմանավորված՝ կոնֆերանսը կայանալու է բարձր մակարդակով՝ ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ: Կոնֆերանսը բացելու են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Այլ բարձրաստիճան պաշտոնյաները ներկայացնելու են ՀՀ դատական իշխանությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ քննչական կոմիտեն:
Իր բացման խոսքում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը ընդգծել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր կազմակերպությունների խնդրրը միջազգային է և պահանջում է միջազգային լուծում: Այդ կազմակերպությունների միջսահմանային բնույթն անհրաժեշտություն է ստեղծում բարձրացնել միջազգային համագործակցության մակարդակը՝ արդյունավետ հետաքննելու և հետապնդելու հանցագործներին, ովքեր, շահագործելով սահմանները, նպաստում են քաղաքացիների թմրանյութերից կախվածությանը, և, այնուհետև, այդ միջոցներով ֆինանսավորում են այլ քրեական գործունեություն:
Կոնֆերանսի բանախոսներն են Միացյալ Նահանգների Ալյասկա շրջանի դատավոր Թիմոթի Մ. Բուրգեսսը, ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների և վտանգավոր թմրանյութերի բաժնի ավագ դատախազ Փոլ Ու. Լեյմոնը և ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի արտասահմանում դատախազության աշխատակիցների կատարելագործման, աջակցման և վերապատրաստման գրասենյակի մշտական իրավական խորհրդատու Ջոն Ջ. Լուլեջյանը: Կոնֆերանսները կազմակերպվել են Երևանի և Թբիլիսիի ԱՄՆ Դեսպանատների, ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության աջակցությամբ:

Դիտվել է՝ 1566

Մեկնաբանություններ